Banks.am-ը անդրադարձել է, թե ինչպես է LVMH-ի՝ լյուքս դասի ապրանքների աշխարհի խոշորագույն խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն նախապատրաստում իր բիզնեսի իրավահաջորդությունը։ Banks.am-ը խնդրել է Wilco-ի ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն, ընտանեկան կառավարման (family governance) և իրավահաջորդության պլանավորման մասնագետ Կարինա Հարությունովային մեկնաբանել, թե ինչ է ցույց տալիս այս օրինակը բիզնեսը հաջորդ սերնդին փոխանցելու տեսանկյունից։
Կարինան նշում է, որ Առնո ընտանիքի պատմությունը հատկապես հետաքրքիր է նրանով, որ տեղի է ունենում մեր աչքի առջև։ Առնոն ունի իրավահաջորդության ծրագիր և հետևողականորեն իրականացնում է այն, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ․ նա շարունակում է ղեկավարել խումբը, և միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով կայուն կլինի կառուցվածքը, երբ որոշումները կայացնեն ժառանգները։ Նրա կարծիքով՝ ոչ մի կառուցվածք վերջնական չէ։ Մարդիկ ապրում են մի երկրում, հանդիսանում են մեկ այլ երկրի հարկային ռեզիդենտ և երեխաներին ուղարկում են սովորելու արտասահման, իսկ բիզնեսները վաճառվում ու գնվում են, ընտանիքները փոխվում են։ Նախկինում ստեղծված կառուցվածքները կարող են այլևս չհամապատասխանել կապիտալի սեփականատերերի շահերին, և Առնոն առաջին անգամ չէ, որ վերանայում է իր սեփականության կառուցվածքը։
Անպատրաստ լինելու հետևանքների մասին խոսելով՝ Կարինան նշում է, որ դրանց ծանրության տեսանկյունից ցանկացած անպատրաստվածություն ավելի վատ է, քան նույնիսկ թերի ծրագիրը։ Որոշումների կայացման միասնական կենտրոնի բացակայության դեպքում մասնատված բիզնեսը կորցնում է արժեքը, ապամոտիվացնում է աշխատակիցներին, կաթվածահար է անում օպերատիվ գործունեությունը և կարող է հայտնվել երկարատև դատական վեճերի մեջ։
Կարդացեք ամբողջական հոդվածը Banks.am կայքում։
Այս մեկնաբանությունը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ եւ չպետք է դիտարկվի որպես ներդրումային առաջարկություն կամ գործողության կոչ։ Տրամադրված տեղեկատվությունը հաշվի չի առնում ձեր անձնական ֆինանսական վիճակը, ներդրումային նպատակները, ռիսկի հանդուրժողականությունը կամ այլ անհատական հանգամանքներ։
Wilco LLC-ին կապիտալի կառավարման ընկերություն է, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ welcome@wilco.am